‹‹Փաշինյանի կողմից հնչեցին ոչնչի մասին չխոսող, կիսատ պատասխաններ››. Հրանտ Մելիք-Շահնազարյանը Միլանում տեղի ունեցած միջադեպի մասին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք նոյեմբերի 20-ին Միլանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ոմն ադրբեջանցի, ով ներկայացել էր որպես  բլոգեր, մտել էր հայկական եկեղեցի, մեղադրել վարչապետ Փաշինյանին Արցախը Ադրբեջանին չվերադարձնելու համար, մեղադրել էր Հայաստանին Խոջալուում ցեղասպանություն իրականացնելու մեջ, ինչին Փաշինյանը արձագանքել էր:

Այս թեմայի շուրջ MegaNews.am-ը զրուցեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ:

‹‹Այդ պատահարը սկզբից մինչև վերջ խոսում էր այն մասին, որ մեր պետությունը բազում կարևոր հարցերին լուրջ պատրաստված չէ. այսինքն երկրի ղեկավարի մասնակցությամբ միջոցառումներն այնքան անկազմակերպ են անցնում, որ ադրբեջանցին կարողանում է մտնել հայկական եկեղեցի, այնտեղ բացականչել, որ Արցախը Ադրբեջանն է և մեր վարչապետի կողմից ստանալ, ըստ էության ոչնչի մասին չխոսող, կիսատ պատասխաններ:

Վարչապետը պետք է հասկանար, որ իր առջև լրագրող կամ բլոգեր  չէր կանգնած, ինչպես հետո պարզվեց նա Ադրբեջանում հատուկ ծառայությունների աշխատակից է:

Ինչ վերաբերում է Փաշինյանի տված պատասխաններին, ասեմ, որ սիրալիր մոտեցումները, չհիմնավորված լավ տրամադրվածությունը, ինձ համար անհասկանալի է: Կարծում եմ կոշտ պատասխաններ էր անհրաժեշտ: Խոջալուի հարցի հետ կապված, նա շատ մակերեսորեն պատասխանեց: Մոտավորապես այն ոճով էր Փաշինյանը, ինչ ոճով, որ ադրբեջանցին էր փորձում պրովոկացիա անել››,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Աննա Բզնունի



 

Այս թեմայով
am