ՀՀ վարչական դատարանը բավարարել է Ռուստամ Բադասյանի հայցադիմումը

ՀՀ վարչական դատարանը բավարարել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի 2019 թ. ապրիլի 4-ի N 79-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջով Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանի հայցադիմումը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«2019 թ. նոյեմբերի 19-ին բողոք եմ ներկայացրել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ բեկանելու ՀՀ վարչական դատարանի վճիռը, քանի որ այն չի բխում արդարադատության շահերից, և դատարանը ընդհանրապես քննարկման առարկա չի դարձրել Աբովյան քաղաքի վարչական տարածքում գտնվող հողամասը օտարելու գործընթացի՝ ՀՀ օրենսդրության պահանջներին ակնառու անհամապատասխանությունը»,- գրել է նախարարը:

Բադասյանը նաև տեղեկացրել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել, և նախաքննություն է կատարվում Աբովյան համայնքի հողամասերի աճուրդային կարգով օտարման գործընթացում տեղ գտած իրավախախտումների վերաբերյալ:

 

 

Այս թեմայով
am