Ռոնալդուն գաղտնի ամուսնացել է Մարոկկոյում

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և իսպանացի մոդել Ջորջինա Ռոդրիգեսն ամուսնացել են, հայտնում է Clarin-ը։

Հարսանիքը տեղի է ունեցել Մարոկկոյում և փակ է եղել հանրության համար։ Նշվում է, որ գաղտնի հարսանեկան արարողությունը անցկացվել է առանց լուսանկարիչների ներգրավման, քանի որ Ջորջինան վատ հարաբերությունների մեջ է պորտուգալացի ֆուտբոլիստի մոր՝ Դոլորես Ավեյրուի հետ։

Զույգն առայժմ պաշտոնապես չի հաստատել այդ տեղեկությունը։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն ու Ռոդրիգեսը հանդիպում են 2016 թվականից, իսկ 2017 թ-ին ծնվել է նրանց դուստրը։

 

Այս թեմայով
am