Ավինյանը «Գոլդեն Փելիս»-ով հետաքրքրված բոլոր գործարարներին կոչ արեց մասնակցել աճուրդին

Կառավարությունը որոշեց Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը, ինչպես նաև շենք-շինությունների ներսում առկա 3257 միավոր շարժական գույքը և շենք- շինությունների օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասն օտարել դասական աճուրդով:

Նոյեմբերի 20-ի դրությամբ` գույքի գնահատված արժեքը 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ է։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը բոլոր գործարարներին, ովքեր հետաքրքրված են, կոչ արեց մասնակցել աճուրդին, որը, նրա խոսքով, հավանաբար, կլինի դեկտեմբերի 19-ին:

Այս թեմայով
am