Տարասովը՝ սպառնալիքների լեզվով խոսելու մասին՝ Դրանք փուչիկներ են, Ադրբեջանը հասկացել է, որ ուժային սցենարը չի հաջողվում

«168 ժամ»-ը գրում է .
«Մեր թղթակցի հետ զրույցում, խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարության մասին, թե «Զանգեզուրն ադրբեջանական տարածք է», ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասել է, թե Ալիևը դա ասել է «ինքնիրեն», քանի որ ո´չ Հայաստանում, ո´չ Ռուսաստա­նում դա չեն ընդունել, աշխարհում ևս. «19-րդ դարում, երբ որոշվել է Կովկասի ճակատագիրը, պարսկական պատե­րազմը, Ռուսաստանն է եղել նաև թատերաբեմում, այսինքն՝ այս մասին բոլորը հստակ պատկերացում ունեն, ԵԱՀԿ ՄԽ-ն ունի լուրջ պատմական տեղեկանքներ այս ամենի մասին, վաղը Թեհրանը կարող է ասել՝ դա իրանական է, ի՞նչ կապ ունի Ադրբեջանը:

Դրանք բոլորը քարոզչական փուչիկներ են՝ ուղղված ներքին լսարանին, ինչպես Փաշին­յանն ասաց՝ Արցախը Հայաստան է: Հասկանալի է, թե ում են դրանք ուղղված: Չեմ կարծում, որ հայերն ու ադրբե­ջանցիներն այնքան հիմար են, որ լուրջ ընկալեն այդ տեղեկատվությունը»:

Նա նշել է, թե իր մոտ այսպիսի տպավորություն էր, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցա­յին գործընթացը տանում է դեպի խզում:

«Երբ Փաշինյանը սկսեց հակասական հայտարարություններ անել, ապա ասաց, թե «Արցախը Հայաստան է, և վերջ», ինձ թվում էր, թե նման բան է փորձում անել, գնալ բանակցային գործըն­թացի սառեցման, Ադրբեջանն իր հերթին կարող էր դրան արձագանքել բացասաբար ասելով, որ դադարեցնում է բա­նակցությունները, փորձելով հակամարտությունը կարգավորել այլ սցենարով: Սակայն Ադրբեջանը ևս դրանում հե­տաքրքրված չէ:

Ադրբեջանը հասկացել է, որ ուժային սցենարը չի հաջողվում, նրանք կարող են 15 անգամ ասել, որ հարձակվելու են, պատերազմելու են, սակայն չկա նման սցենար, քանի որ Թուրքիան կենտրոնացած է այլ երկրների և այլ խնդիրների վրա. Ադրբեջանը միայնակ չի կարող նման սցենար իրագործել:

Ուստի նա ավելի հետաքրքրված է բանակցային գործընթացով, քան Երևանը: Բոլոր կողմերն աշխատում են ժամանակ շահել»,- ասել է Տարասովը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

   

 

 

Այս թեմայով
am