Երևանի 2020 թ. բյուջեն 9 միլիարդ 112 միլիոն դրամի պակասուրդ կունենա, այնինչ նախորդ տարիների ամենա­մեծ դեֆիցիտը մոտ 300 մլն դրամ է եղել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
 
«Մինչ նոյեմբերի 27-ին քաղաքային իշխանությունները Երևանի եկող տարվա բյուջեի նախագծի հանրա­յին լսումներ կկազմակերպեն, «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը պարզել է, որ մայրաքա­ղաքի 2020 թ. բյուջեն 9 միլիարդ 112 միլիոն դրամի պակասուրդ կունենա, այնինչ նախկին տարիների ամենա­մեծ դեֆիցիտը մոտ 300 մլն դրամ է եղել, այսինքն՝ բազմապատիկ պակաս:

Եկող տարի ծախսերի թերակատա­րումն էլ կգերազանցի նախորդ տարիներին այն դեպքում, երբ, օրինակ, 2018-ին մի քանի ամիս Երևանը քա­ղաքագլուխ չուներ: Երևանի գլխավոր ֆինանսական փաստաթղթով՝ քաղաքային բյուջեն հաջորդ տարի կու­նենա 107 միլիարդ 120 մլն դրամ եկամուտ, 116 միլիարդ 232 միլիոն դրամ էլ ծախս է նախատեսվում:

Աննա­խադեպ ուռճացել է աշխատավարձային ֆոնդը՝ հասնելով սեփական եկամուտների շուրջ 40 %-ին: Այսինքն՝ փողի գրեթե կեսը կծախսվի ադմինիստրացիայի ծախսերի վրա, իսկ քաղաքի խնդիրների լուծմանը միայն մյուս կեսը կտան: Իսկ զարգացման 5-ամյա ծրագրում, ի դեպ, չկա դեռևս փետրվարին մեծ աղմուկ հանած «Հայրե­նիք» կինոթատրոնի հարակից հրապարակի տրանսպորտային հանգույցի նախագիծը, այնինչ քաղաքապետ Մարությանն այդ օրերին խոստանում էր այդ նախագծով թեթևացնել

երթևեկությունը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով
am