Նիկոլ Փաշինյանին հարց ուղղած ադրբեջանցի «բլոգերն» իրականում հատուկ ծառայությունների աշխատակից է

Ալեն Ղուլյանը տեղեկացնում է և հրապարակում լուսանկարներ .

«Ադրբեջանցի այսպես կոչված բլոգերին նախքան եկեղեցու դռնով ներս թողնելը կարելի էր գոնե բաց աղբյուրներից օգտվել… Ոչ հետախուզական ռեսուրսներ էր պետք օգտագործել, ոչ էլ արտաքին հետախուզության հնարավորությունները։ Բաց աղբյուրներից շատ հեշտ կարելի էր պարզել, թե ով է իրականում “բլոգեր” Աթա Աբդուլաևը և կոնկրետ որ ծառայության հրահանգով է հայտնվել Իտալիայում։

Հուսով եմ, որ հաջորդ անգամ վարչապետի և “բլոգեր” Ռամիլ Սաֆարովի հարց ու պատասխանի ականատեսը չենք լինելու։
Գոնե դրան դեմքով ճանաչու՞մ եք։»

Հիշեցնենք , որ այսօր ադրբեջանցի իրեն կոչող «բլոգերը» սողոսկեց վարչապետ Փաշինյանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ և մեղադրեց վարչապետ Փաշինյանի Արցախը ադրբեջանին չվերադարձնելու համար , որին ի պատասխան վարչապետը արձագանքեց.

«Փաստ է, որ Դուք` լինելով ադրբեջանցի, մտել եք հայկական եկեղեցի, որտեղ գտնվում են հայեր, և հարց տվեցիք Հայաստանի վարչապետին: Իմացեք, որ չէր լինի հնարավորություն, որ հայը հնարավորություն ունենար մտնել միջոցառման, որտեղ ներկա է Ադրբեջանի նախագահը»:

Այս թեմայով
am