Վարչապետի խորհրդականը համարում է, որ Հենրիխ Մխիթարյանը թքած ունի հավաքականի վրա

Հայաստանի վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում հայկական ֆուտբոլի վիճակի հետ կապված գրառում է կատարել։

«Տեղային, կարճաժամկետ հաջողությունները հետ են շպրտել երկարաժամկետ նպատակները։


Ամեն անգամ աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս գալուն պակասում է մի փոքր եթե։ Եթե սրան հաղթեինք, եթե սա խաղար, եթե... Եթե...

Մենք չենք ունեցել և հիմա էլ չունենք ֆուտբոլային երկիր դառնալու նպատակ և ծրագրեր։ Մենք պետք է հասկանանք, որ երկար, դեռ շատ երկար ժամանակ դուրս չենք գալու աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։ Նման նպատակները ջարդուփշուր են անում բոլորին՝ վերջին դարձնելով գնդակ տշող։

Ֆուտբոլային երկիր դառնալու համար մեզ պետք է՝

• ֆուտբոլային ենթակառուցվածքներ՝ լիքը ստադիոններ ու փոքր դաշտեր, ֆանտաստիկ ազգային ստադիոն,

• մանկապատանեկան ֆուտբոլի մասսայականացում՝ նախկին Կաշվե գնդակի ձևաչափի ներդրում,

• Հայաստանի առաջնությունում աստիճանաբար լեգիոներների լիմիտի ներդրում՝ բարձրագույն խմբում առաջին 20 ռմբարկուների մեջ ընդամենը 2 հայ կա,

• ֆուտբոլային ներդրումների աջակցության պետական համալիր ծրագրերի իրականացում,

• ազգային հավաքականի մթնոլորտի կտրուկ փոփոխություն՝ ընդհուպ ավագի փոփոխություն, ով այսօր մեղմ ասած թքած ունի հավաքականի վրա,

• ԵԱՏՄ լեգիոներների հարցի շուտափույթ կարդավորում,

Այս ամենից առաջ էլ, հետո էլ ֆուտբոլը մնում է խաղ, որտեղ ոչինչ երաշխավորված չէ»,–գրել է Մեսրոպ Առաքելյանը։

Այս թեմայով
am