Թեյլոր Սվիֆթը կդառնա Billboard-ի վարկածով «Տասնամյակի կինը»

Ամերիկացի փոփ կատարող և երգերի հեղինակ Թեյլոր Սվիֆթը կդառնա «Տասնամյակի կին» անվանակարգում Billboard's Women in Music 2019 մրցանակի՝ աշխարհում առաջին դափնեկիրը, հայտնում է Billboard երաժշտական հանդեսը:

«Գրեմի» մրցանակի 10-ակի դափնեկիրը մրցանակը կստանա դեկտեմբերի 12-ին՝ Լոս Անջելեսում The Hollywood Palladium թատրոնում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև, որ 2019 թվականի American Music Awards մրցանակաբաշխության ժամանակ Սվիֆթն արժանանալու է «Տասնամյակի արտիստ» տիտղոսին: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբերի 25-ին:

Նիկի Մինաժը, Բրենդի Կարլայլը և շատ այլ կատարողներ նույնպես մրցանակներ կստանան Women in Music 2019-ում՝ տարբեր անվանակարգերում:

«Տարվա կին» մրցանակին տարբեր տարիների արժանացել են Սինդի Լոպերը, Ժանել Մոնեն, Արիանա Գրանդեն, այլք:

 

Այս թեմայով
am