‹‹Ցանկացած դժվարություն կարելի է հաղթահարել միայն միասնական և գրագետ աշխատանքի շնորհիվ››. Վահե Էնֆիաջյան

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նոյեմբերի 19-ին կայացել է «Խորհրդարանական խմբակցությունների փոխգործակցության դերը քաղաքական կուսակցություններում և դաշինքներում՝ ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ» թեմայով միջազգային խորհրդաժողովը

Աշխատանքային քննարկումները միտված են եղել միջկուսակցական և միջխորհրդարանական փոխգործակցության ամրապանդմանը

Համաժողովին ելույթ է ունեցել  ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը

«Տիկնայք և պարոնայք, «Խորհրդարանական խմբակցությունների փոխգործակցության դերը քաղաքական կուսակցություններում և դաշինքներում` ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ» միջազգային խորհրդաժողովի հարգելի մասնակիցներ, հարգելի Սերգեյ Իվանովիչ, շնորհակալություն եմ հայտնում միջազգային խորհրդաժողովին հրավիրելու համար: Ողջունում եմ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի բոլոր ներկաներին:

Հարգելի գործընկերներ, մեր միջև սերտ դաշնակցային, միջկուսակցական և միջխորհրդարանական հարաբերություններ են, որոնք բնութագրվում են փոխադարձ այցելությունների և հանդիպումների մեծ ինտենսիվությամբ՝ ամենաբարձր մակարդակներում:

Երկու բարեկամ երկրների միջև կնքվել են ավելի քան 250 միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրեր և համաձայնագրեր՝ ներառյալ Բարեկամության պայմանագիրը

Սիրելի ընկերներ, այս տարի լրացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Միասնական Ռուսաստան» կուսակցության համագործակցության հուշագրի ստորագրման 10 տարին: Մեր կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը բազմիցս շեշտել է, որ ժամանակն է ամրապնդել մեր բարեկամական հարաբերություններըև որ մենք պատրաստ ենք շարունակել մեր նախագծերը, ծրագրերը և աջակցությունը, քանի որ նման հարաբերությունները նպաստում են մեր երկրների բարգավաճմանը

Մեր համագործակցությունն առաջնային է և ռազմավարական մոտեցում ունի: Ընթացիկ տարվա հոկտեմբերի 12-ին՝ պարոն Նևերովի գլխավորությամբ պաշտոնական այցի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել ստեղծելու աշխատանքային խումբ, որը կզբաղվի միջխմբակային և միջկուսակցական կապերի, երիտասարդական ծրագրերի, ինչպես նաև միջազգային վայրերում գործընկերության խնդիրների լուծմամբ
  

Աշխարհը զարգանում էև այն խնդիրները, որոնց առջև մենք կանգնած ենք, նույնպես զարգանում են: Եվ ցանկացած դժվարություն կարելի է հաղթահարել միայն միասնական և գրագետ աշխատանքի շնորհիվ: Աշխարհաքաղաքական զարգացումները մեզ ասում են, որ մենք միշտ պետք է պատրաստ լինենք ցանկացած տեսակի փոփոխության
  

Վերոնշյալը նաև բարձրաձայնել եմ սեպտեմբերի 27-28-ը Կալինինգրադում տեղի ունեցած՝ «Եվրոպայում անվտանգության և համագործակցության ամրապնդման հեռանկարները և հնարավորությունները» միջազգային գիտաժողովի իմ զեկույցում: Հիշեցնեմ, որ գիտաժողովին մասնակցում էին անվտանգության փորձագետներ, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ միջազգային անվտանգության համագործակցության կառույցներավելի քան 30 եվրոպական պետություններ: Երկօրյա ակտիվ քննարկումներ տեղի ունեցան տարբեր երկրների քաղաքական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ

Այնուհետև իմ և գործընկերներիս գաղափարները տեղ գտան՝ «21-րդ դարի Եվրոպայում անվտանգությունն ու համագործակցությունը» փաստաթղթերի հոդվածների ժողովածուի մեջ: Պարոն Կլիմովը կհաստատի, որ այսպիսի միջոցառումը թույլ է տալիս իրավիճակը դիտարկել այլ տեսանկյունից և գտնել նոր առաջարկներ եւ տեսլականներ
  

Հարգելի գործընկերներ, մենք մշտապես կարեւորում ենք մեր համագործակցությունը, որը զարգանում է ամենաբարձր մակարդակով՝ մեր կուսակցության նախագահի՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, փոխնախագահների, երկու հանձնաժողովների նախագահների և երկու կողմերի կուսակցական կառույցների ղեկավարների

Վստահ եմ, որ պետք է ամրապնդենք երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամությունը՝ դաշնակցային լայն փոխգործակցության, բոլոր ոլորտներում հարաբերությունների ինտենսիվ խորացման, կայուն խաղաղության, երաշխավորված անվտանգության ապահովման միջոցով, ինչպես Կովկասի տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:

Հարգելի գործընկերներ, թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել հրավերի և վստահության համարայս խորհրդաժողովը լավագույն հարթակներից մեկն է միջխմբակցային և միջկուսակցական համագործակցությանն առնչվող հարցերի քննարկման համար:

Խորհրդաժողովի բոլոր մասնակիցներին մաղթում եմ արդյունավետ աշխատանքային քննարկումներ»:

 

Այս թեմայով
am