ԱՄՆ կլինիկաներից մեկի աշխատակցուհիների կեսը գրեթե միաժամանակ հղիացել է

ԱՄՆ Ջորջիա նահանգի Գրովթաուն քաղաքի Therapy Trails լոգոպեդիայի կենտրոնում միաժամանակ հղիացել է կենտրոնի 8 աշխատակից, հաղորդում է WTOK-TV հեռուստակայանը:

Կենտրոնի ղեկավար Էլիզաբեթ Պիվիի խոսքով` մեկ տարուց էլ քիչ ժամանակահատվածում նա իմացել է իր 7 աշխատակիցների հղիության մասին:

«Երբ հղիացավ 6-րդ աշխատակցուհին, կենտրոնն ընդամենը 12 աշխատակից ուներ: Ստացվում է՝ անձնակազմի 50 տոկոսը միաժամանակ մայրացավ»,- ընդգծել է նա:
Therapy Trails կենտրոնի 5 աշխատակիցներ արդեն բարեհաջող ծննդաբերել են: Հարցազրույցի ընթացքում ամենաանսպասելին այն էր, ղեկավարը խոստովանել է, որ նա նույնպես երեխայի է սպասում:

Հոկտեմբերին հաղորդագրություն էր տարածվել, որ իսպանական Բարսելոնա քաղաքի հիվանդանոցներից մեկում միաժամանակ հղիացել է 7 բուժքույր: Հոսպիտալի աշխատակիցներից մեկի՝ սոցիալական ցանցում տեղադրած լուսանկարում կանայք ցուցադրում են իրենց փորիկները:

Այս թեմայով
am