Արայիկ Հարությունյանը նեղ շրջանակում ասել է՝ դասերին չեկած ուսանողները կմնան նույն կուրսում

«Իրավունք›› թերթը գրում է.

«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր նեղ շրջապատում հայտարարել է, որ բոլոր այն ուսանողները, որոնք արդեն երկու շաբաթից ավել է դասապրոցեսին, միջանկյալ քննություններին չեն մասնակցում, հետին պլան են մղում կրթական ծրագրով նախատեսված դասաժամերը, չեն ավարտելու համալսարանը: Ավելի կոնկրետ՝ նույն կուրսում են մնալու:

Մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ Հարությունյանն ասել է՝ թե լավ կրթություն եք ուզում, ուրեմն կտեսնեք՝ լավ կրթությունը որն է:

Նախարարն անդրադարձել է նաև դասախոսներին՝ նշելով, որ նրանք ևս չեն աշխատում այս օրերին, հետևաբար աշխատավարձ չեն ստանա, կամ կստանան այնքան, որքան աշխատել են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Այս թեմայով
am