Փաշինյանը վերահաստատել է՝ գազի սակագինը չի թանկանա մինչև 2020թ. գարուն

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսաստանցի լրագրողների հետ զրույցում վերահաստատել է օրեր առաջ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հայտարարությունը, որ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ներկրվող գազի սակագինը սպառողների համար չի թանկանա ձմեռվա ամիսների ընթացքում:  Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Գազի սակագինը չի բարձրանա մինչև գարուն»,- ասել է Փաշինյանը:

Նա հավելել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այս հարցի քննարկման արդյունքում կողմերը պայմանավորվել են, որ սակագինը պետք է ցածր լինի, որպեսզի չհարվածի Հայաստանի տնտեսությանը:

Նոյեմբերի 13-ին ՀՀ Ազգային ժողովում պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամԳևորգ Պապոյանի հարցին, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ ՌուսաստանիԴաշնությունից Հայաստան ներկրվող գազի սակագինըձմեռվա ամիսների ընթացքում և մինչև ապրիլի 1-ը չիթանկանա:

«Գազի հետ կապված բանակցություններն ընթացել ենընթանում ենև վստահ եմոր դեռ ընթանալու ենևդա նորմալ գործընթաց էԱյս պահին կարող եմվստահաբար մի բան ասելորը բանակցություններիմիջանկյալ արդյունք կարող ենք համարել՝ մինչևապրիլի 1-ը գազի սակագնի թանկացման խնդիր չիքննարկվելուձմեռվա ամիսներին գազը չիթանկանալու»,- նշել է Գրիգորյանը:

Այս թեմայով
am