Հայ-բրիտանական հարաբերություններում ինչ-որ բան այն չէ

Հրապարակը գրում է. «Պարզվում է` հայ-բրիտանական հարաբերություններում ինչ-որ բան այն չէ.  նախորդ օրը ԱԳ նախարարն ընդունել է Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանին։ Սա նշանակում է, որ Միացյալ Թագավորությունն իր ներկայացվածության մակարդակը Հայաստանում դեսպանից իջեցնում է հավատարմատարի մակարդակի։ «Դիվանագիտության մեջ սա անչափ լուրջ ժեստ է»,- ասաց ԱԳՆ աղբյուրը:

Հիշեցնենք, որ դրանից առաջ ՀՀ-ում ՄԹ դեսպան էր նշանակվել հայազգի Ալեն Գոգբաշյանը, ապա ՄԹ-ն չեղարկեց հաստատված թեկնածությունը: Փորձագետները պնդում են, որ Բրիտանիայի հետ ստեղծված վիճակը մի քանի շերտ ունի` սկսած Ամուլսարից մինչև Ռուսաստանի հետ ՀՀ իշխանությունների «սիրախաղ»:

...Արդեն մեկուկես տարի է, փաստացի, մենք այնտեղ դեսպան չունենք։ Իսկ Ադրբեջանի հետ փայլուն հարաբերություններ ունեցող կարևորագույն երկրի հետ այս վիճակն անլուրջ է, եթե չասենք՝ դիվանագիտական նոնսենս»:

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանից փորձեցինք ճշտել` Մեծ Բրիտանիան դեսպան կունենա՞ Հայաստանում։ Նա ասաց, որ այդ հարցերը բրիտանական կողմի տիրույթում են, իսկ ինչ վերաբերում է ՄԹ-ում ՀՀ դեսպանին, ապա մեզ 2 օր չհաջողվեց պատասխան ստանալ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով
am