Հայկական անուններով վարորդները հայտնվել են Ռուսաստանի «ամենավտանգավորների» շարքում

Ռուսական «АльфаСтрахование» ապահովագրական ընկերությունն ուսումնասիրություն է կատարել և հրապարակել այն մարդկանց անունները, որոնք առավել հաճախ պատասխանատու են Ռուսաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների համար: Այս մասին հայտնել է Rusarminfo.ru-ն:

Ճանապարհատրանսպորտային պատահարների մեղավորների ամենատարածված անունների շարքում են հայ տղամարդկանց անունները:

«Առավել հաճախ ավտովթարների մեղավոր են եղել հետևյալ անուններով վարորդենրը. Դանիել (այս անունով ապահովագրված մեքենաների վարորդների 17.7 %-ը վթար են ունեցել), Դավիթ (15,4%), Կարեն (15,2%), Արմեն (15%) և Նիկիտա (12,9%): Պատահարների մեղավոր են նաև Դանիլ (12,3%), Տիմուր (11,3%), Սիմոն (11,2%), Գլեբ (11%) և Կիրիլ (10,8%) անուններով վարորդները»,- գրված է հայտարարության մեջ:

Կանանց շարքում առավել հաճախ հանդիպում են հետևյալ անունները՝ Կարինա (13%), Անգելինա (12,8%), Վալերիա (12,1%), Դարյա (11,5%) և Քրիստինա (11,4%):

Համաձայն վերլուծաբանների տվյալների՝ ավտոճանապարհային պատահարների առավել հաճախ ենթարկվում են 18-19 տարեկան վարորդները:

Այս թեմայով
am