Փաշինյանը՝ 9:1 հաշվով ջախջախիչ պարտության մասին

Իտալացիների հետ ֆուտբոլային հանդիպման ընթացքում Հայաստանի հավաքականի ջախջախիչ՝ 9:1 հաշվով պարտության վերաբերյալ ռուս լրագրողների հարցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Իհարկե, դա շատ ծանր ձախողում էր, քանի որ այս տարի մենք ինչ-որ բան անելու հնարավորություն ունեինք, սակայն, ցավոք, դա չստացվեց։ Այժմ պետք է որոշ հետևություններ արվեն»: Փաշինյանը նաև հիշեցրել է, որ ավելի վաղ մինչև 2050թ․ Հայաստանը զարգացնելու ռազմավարական ծրագրում ինքը խնդիր էր դրել, որ Եվրոպայի կամ Աշխարհի ֆուտբոլի առաջնությունում Հայաստանի հավաքականը պետք է հաղթանակ տանի, գրում է Rg.ru-ն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանը երբեք նման խոշոր հաշվով պարտություն չէր կրել:

Այս թեմայով
am