Խաչատուրյան քույրերի պաշտպանները ցանկանում են, որ գործը քննի երդվյալ ատենակալների դատարանը

սպանության համար մեղադրվող Խաչատուրյան քույրերի պաշտպանները նոր միջնորդություն են ներկայացրել դատարան: Նրանք պնդում են, որ բուն դատավարությունը կայանա երդվյալ ատենակալների մասնակցությամբ:

Պաշտպանական խմբից Ալեքսանդր Լիպցերը հայտնել է, որ երդվյալ ատենակալնրի դատարանը շատ ավելի օբյեկտիվ դատաքննություն կիրականացնի: Նաև Լիպցերը նշել է, որ պաշտպանական կողմը դիմելու է դատարան քույրերի նկատմամբ քրեական գործը կարճելու միջնորդությամբ:

Ըստ վերջին տեղեկությունների՝ մեղադրող և պաշտպանական կողմերը ամբողջությամբ ծանոթացել են գործի նյութերին և մեղադրական եզրակացության հաստատումից հետո գործը փոխանցվելու է դատարան:
Փաստաբանի ենթադրություններով՝ գործը վարույթ կընդունվի դեկտեմբերին:

Այս թեմայով
am