ԱԺ-ում նոր քննիչ հանձնաժողով կստեղծվի

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր հայտարարել է, որ նոր քննիչ հանձնաժողով կստեղծվի։ Այն ստեղծվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով՝ ՀՀ ցամաքային ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացը, 2016-2019թթ. ոլորտը սպասարկող, համակարգող և վերահսկող լիազոր մարմինների գործունեությունն ուսումնասիրելու նպատակով:

Հանձնաժողովների անդամների թիվը սահմանող ԱԺ որոշման նախագիծը կքննարկվի դեկտեմբերի 3-ին գումարվելիք ԱԺ հերթական նիստում:

ԱԺ նախագահը, սակայն, հայտնել է, որ իր կարծիքով, այդ հարցով կարող էր զբաղվել մշտական հանձնաժողովը կամ անհրաժեշտության դեպքում կարելի էր ստեղծել ենթահանձնաժողով:

Այս թեմայով
am