Քաղաքակրթությունների բախման փոխարեն բոլորս պետք է ձգտենք նրանց միջեւ երկխոսության. Դավիթ Բաբայան

Արցախի պահպանողական կուսակցության առաջնորդ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,

Նոյեմբերի 19-ին ունեցա մի շատ հետաքրքիր եւ կարեւոր քննարկում Սոմալիլենդի ճանաչված քաղաքական գործիչ Ֆաթիմա Իբրահիմի հետ:

Սա Արցախի եւ Սոմալիլենդի առաջին քաղաքական շփումն է: Մենք խոսեցինք տարբեր թեմաների, մասնավորապես, երկու պետությունների պատմության, աշխարհաքաղաքական զարգացումների, պետականաշինության, ներքին եւ արտաքին քաղաքականության մասին:

Սոմալիլենդը բավականին հետաքրքիր երկիր է: Ինչպես մենք, այնպես էլ Սոմալիլենդը գտնվում է գլոբալ եւ տարածաշրջանային աշխարհաքաղաքականության հետաքրքրությունների ներքո: Սոմալիլենդի նկատմամբ լուրջ հետաքրքրություն են ցուցաբերում ԱՄՆ-ն, Չինաստանը, Ռուսաստանը, Եվրոպան, Եթովպիան, արաբական աշխարհը, Իսրայելի, այլ պետություններ:

Արցախիպահպանողականկուսակցությունը նման քննարկումը կարեւորում է քաղաքակրթությունների երկխոսության ներքո: Քաղաքակրթությունների բախման փոխարեն բոլորս պետք է ձգտենք նրանց միջեւ երկխոսության, որի հիմքում պետք է ընկած լինեն այնպիսի սկզբունքներ, ինչպիսինն են փոխադարձ հարգանքը, հավասարությունը, փոխգործակցությունը:

Քննարկումը շատ օգտակար էր եւ կրելու է պարբերական բնույթ, ինչի մասին կտեղեկացնենք հանրությանը»:

 

Այս թեմայով
am