Հայ լրագրողները շրջել են Բաքվում

Մի խումբ հայաստանցի լրագրողներ այցելել են Բաքու, հայտնում է Verelq-ը սեփական աղբյուրների վրա հղումով:

Նշվում է, որ հայ լրագրողները նոյեմբերի 18-ին շրջել են Բավքում, մի շարք հանդիպումներ ունեցել: Լրագրողների հստակ թիվն ու նրանց անունները չեն հրապարակվում:

Ըստ գործակալության զրուցակիցների, մի քանի օրից պատասխան այցով Երևան կժամանեն ադրբեջանցի լրագրողները: Խումբն արդեն ձևավորվել է, բայց չի հրապարակվում, թե հատկապես ով է մեկնելու Երևան:

Այցերի մասին տեղեկատվությունը գաղտնի է պահվում: Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն ոչ հաստատել էր, ոչ հերքել հայ լրագրողների այցի մասին տեղեկությունը:

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նշում են, որ հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցերը կոչված են թուլացնելու լարվածությունը կողմերի միջև և հիմք դնելու հետագա հաշտեցման համար:

2019-ի փետրվարին ՀՀ էին այցելել «Թուրան» ադրբեջանական լրատվական գործակալության խմբագիր Շահին Հաջիևն ու նրա գործընկերները: ՀՀ-ում նրանք հանդիպումներ ունեցան քաղաքական գործիչների և լրագրողների հետ:

Աղբյուրը` .top-news.am

Այս թեմայով
am