ԱԺ-ում քվեարկության դրված բոլոր որոշումներն ընդունվեցին

ԱԺ այսօրվա նիստում քննարկման դրված օրենքների բոլոր նախագծերի մասով քվեարկությունը «կողմ» ձայների գերակշռող ցուցանիշ ապահովեց, ասել է թե որոշումներն ընդունված են:

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց քրեական ենթամշակույթ կրող խմբի և «օրենքով գողերի» վերաբերյալ օրենքի նախագիծը,

ՀՀ Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի նախագիծը,

երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց նաև «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը,

ամբողջությամբ ընդունվեց «Հայփոստ» և «Էներգաիմպեքս» ընկերությունները մասնավորեցման ցանկից հանելու մասին կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը:

Այս թեմայով
am