Մեգան Մարքլը չի կարողանում ստանալ բրիտանական քաղաքացիություն

Արքայազն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը, դեռևս Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն չի ստացել: Այս մասին հայտնել է թագավորական պալատում գտնվող աղբյուրը, գրում է Daily Mail-ը:

Ամերիկացի նախկին դերասանուհին արդեն մեկուկես տարի է՝ ամուսնացած է բրիտանական արքայազնի հետ: Զույգը մեծացնում է իրենց որդուն՝ Արչի Հարրիսոնին, որ վերջերս դարձել է վեց ամսական: Այնուամենայնիվ, Մարքլը դեռևս չունի այն երկրի քաղաքացիությունը, որում ներկայումս բնակվում է:

Նշվում է, որ Սասսեքսի դքսուհին համապատասխան փաստաթղթերը ներկայացրել է դեռևս 2017 թվականին՝ արքայազն Հարիի հետ նշանվելուց հետո:

Բայց, չնայած դիմումատուի արտոնյալ դիրքին, նրա փաստաթղթերը քննվում են մյուսների հետ հավասար հիմունքներով:«Մեգանը դեռ Բրիտանիայի քաղաքացի չէ: Դա կարող է տարօրինակ թվալ, քանի որ նա 18 ամիս է՝ ամուսնացած է թագուհու թոռան հետ»,- ասել է աղբյուրը:

Համաձայն օրենքի՝ քաղաքացիություն ստանալու համար կարելի է դիմել Մեծ Բրիտանիայի քաղաքացու հետ ամուսնությունից երեք տարի անց:

Ներկայումս Մարքլը ԱՄՆ քաղաքացիություն ունի:

Այս թեմայով
am