Մովսես Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, Կամո Քոչունցը և Վալերիի Ներսեսյանը՝ տեղակալներ

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ՊՆ-ում նշանակումներ են կատարվել:

«ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամաններով.

– գեներալ-գնդապետ Մովսես Հրանտի Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ,

– գեներալ-մայոր Կամո Գրիգորի Քոչունցը

նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ,

– գնդապետ Վաչագան Վալերիի Ներսեսյանը նշանակվել է

ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության գլխավոր տեսուչ»,- գրել է նա։

Այս թեմայով
am