Հայաստանի համար գազը չի թանկանա մինչև գարուն. Փաշինյան

Ռուսական գազի գինը Հայաստանի համար մնում է անփոփոխ մինչև մյուս տարվա գարուն, այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երևանում ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպմանը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

«Կարող եմ վստահեցնել, որ գազի գինը մինչև գարուն չի բարձրանա», - նշել է Փաշինյանը: 

Վարչապետի խոսքով՝ այս մասին նա զրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նրանք եկել են համաձայնության, որ գազի գինն այնպիսին պիտի լինի, որ հարված չհասցնի Հայաստանի տնտեսական աճին:

Այս թեմայով
am