Պետությունը կօգնի 59 միայնակ թոշակառուների

Այսօր Ազգային ժողովում «Սոցիալական բնակարանի բնակֆոնդում ապրող միայնակ թոշակառուներին հասցեական սոցիալական օգնության մասին» օրինագծի քննարկման ընթացքում  ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը նշեց, որ    2020 թվականի հունվարի 1-ից պետությունը կփոխհատուցի սոցիալական բնակարան զբաղեցնող քաղաքացիների վճարները:
 Վերջինս նշեց նաև, որ սրա անհրաժեշտությունը եղավ այն պատճառով, որ  այդ քաղաքացիներին  տրվել է միայն բնակարան, իսկ մյուս խնդիրները եւ հարցերը նրանք ստիպված են եղել լուծել իրենց թոշակի  հաշվին, խոսքը 59 միայնակ թոշակառուների մասին է։

Իսկ վճարների ընդհանուր գումարը, ինչպես նշեց փոխնախարարը, կկազմի մոտ 8,5 մլն դրամ տարեկան։
«Այսինքն՝ տարեկան մեկ մարդու համար կնախատեսվի 144 հազար դրամ»,- ամփոփել է Գասպարյանը։

Այս թեմայով

Տվյալներ չեն գտնվել...

am