Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը դատարանը կրկին մերժեց


 Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում ընթացող ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը նախագահող Մնացական Մարտիրոսյանը մերժեց պաշտպանների՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը՝ 5 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանն այս դատական նիստի մինչեւ սկսվելը վատացավ եւ ներկա չեղավ նիստին։ Նա ներկայացել էր անվասայլակով, ուղեկցում էին շտապ օգնության աշխատակիցները։ Նիստերի դահլիճում Գրիգորյանին դիմավորել էին ծափահարություններով եւ  «առողջություն զորավարին» կոչերով:
Հիշեցնենք նաև, որ նախորդ դատական նիստին ամբաստանյալի պաշտպանները դատարանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել, որը դատարանը մերժել է։

 

Այս թեմայով
am