Սերժ Սարգսյանը մեկնել է Խորվաթիա

Հայաստանի Հանրապետական կուսակցուլյան 

նախագահ, Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօրաշխատանքային այցով մեկնել է Զագրեբ (Խորվաթիայի Հանրապետություն), որտեղկմասնակցի նոյեմբերի 19-21-ը կայանալիք Եվրոպական Ժողովրդական կուսակցության(ԵԺԿ) համագումարին: ԵԺԿ համագումարին հրավիրված են 40 երկրից շուրջ 2000 մասնակիցներ,  ինչպես նաև ԵՄ ղեկավարության ներկայացուցիչներ, ոչ ԵՄ անդամ երկրներիքաղաքական առաջնորդներ, եվրոպական կուսակցությունների ղեկավարներ:

Համագումարն ընտրելու է ԵԺԿ նոր նախագահ և նախագահություն:

Սերժ Սարգսյանը ելույթ կունենա համագումարում և նույն օրը՝ նոյեմբերի 20-ին, կմասնակցինաև երեկոյան կայանալիք ԵԺԿ գագաթնաժողովին:

ՀՀԿ նախագահի այցի շրջանակներում նախատեսված են մի շարք աշխատանքայինհանդիպումներ քույր-կուսակցությունների պատվիրակությունների հետ:

ՀՀԿ պատվիրակության կազմում է նաև փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

meganews.am-ը տեղեկանում է ՀՀԿ գրասենյակի պաշտոնական կայքից: 

Այս թեմայով
am