Չորս երեխաների մահվան մեջ Արման Բաբաջանյանը մեղադրում է Կարեն Կարապետյանի ընկերությանը

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի թիրախում այս անգամ հայտնվել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։

Պատգամավորն այսօր խորհրդարանում ելույթ ունեցավ՝ խոսելով ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող ընկերության մասին, որն իրականացնում է գազի սպասարկում․«Նախօրեին Նոր Հաճնում հայտնաբերվեց 77-ամյա կնոջ և նրա չորս անչափահաս թոռների դիրեը՝ նրանք թունավորվել են շմոլ գազից։

Օրեր առաջ ես այստեղ խոսեցի ներտնային գազի սպասարկաման ընկերության գործունեության մասին։

Այդ ընկերությունը պատկանում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին և կարծում եմ իրավիճակը գնալով ավելի սաստկանում է»,-ասաց Բաբաջանյանը և հավելեց, որ պետք է պետությունը զբաղվի այս ընկերության գործունեությամբ, քանի որ այն արդեն դարձել է ազգային անվտանգության սպառնալիք։

Այս թեմայով
am