‹‹Նախագծով նախատեսվում է պատասխանատվություն սահմանել քրեական հեղինակության կարգավիճակ տալու, և այդ կարգավիճակը պահպանելու համար››. Ռուստամ Բադասյան

Այսօր, Աժ-ում, Կառավարության կողմից ներկայացված ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ այս նախագծերով անդրադառնում են հանրության համար առավել բարձր վտանգավորություն ունեցող արարքների։

«Նախագծով նախատեսվում է պատասխանատվություն սահմանել քրեական հեղինակության տալու, և այդ կարգավիճակը պահպանելու համար, քրեկան հանցամշակույթ ստեղծելու, դրան մասնակից դարձնելու համար։ Այս արարքի համար նախատեսված է խրախուսական նորմ այն մարդկանց համար, ովքեր իրենց գործողություններով կնպաստեն նման խմբավորումների բացահայտմանը»,-նշեց նախարարաը։

Ըստ Բադասյանի՝ նախատեսված է նաև որոշ ծանրանցնող հանգամանքներ, այն դեպքերում, երբ քրեական ենթամշակութ կրող խմբեր ստեղծել կամ դրանցում ներգրավված լինելը պայմանավորված է քրեակատարողական հիմնարկում լինելով։

 

 

Այս թեմայով
am