Թուրքական լրատվամիջոցը հեռացրել է Ցեղասպանությունը ժխտող հոդվածը

Թուրքական Gazeteduvar լրատվական կայքի շուրջ Թուրքիայում կրքերը շիկացել են։ Լրատվամիջոցի գլխավոր խմբագիրը հեռացրել է Հայոց ցեղասպանությունը ժխտող հոդվածը։

Gazetedevar կայքի խմբագիրը, Ցեղասպանությունը ժխտող հոդվածը հեռացնելուց հետո հայտարարել է, թե ժամանակի սղության պատճառով չի կարդացել հոդվածը մինչեւ տպվելը։

Ավելի ուշ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ժխտող հոդվածի հեղինակ Գոյւոլգյուն Թյուրքօղլուն։

Այս միջադեպը սկանդալի առիթ է դարձել Թուրքիայում։ Բազմաթիվ ազգայնականներ սկսել են սպառնալ Gazeteduvar-ի գլխավոր խմբագրին։

 

Այս թեմայով
am