Արթուր Վանեցյանը երբեք մեր թիմի անդամ չի եղել. ՀՖՖ գործկոմի անդամ

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում ՀՖՖ գործկոմի անդամ Արեն Մկրտչյանը հայտարարեց, որ Իտալիայի հավաքականից կրած 9:1 հաշվով պարտության թիվ մեկ պատասխանատուն ՀՖՖ նախագահն է:

Անդրադառնալով Արթուր Վանեցյանի ‹‹Իմ քայլի›› թիմի անդամ լինելու հարցին Արեն Մկրտչյանն ասաց, որ Վանեցյանը երբեք էլ իրենց թիմի անդամ չի եղել, նա եղել է ԱԱԾ տնօրեն, իսկ ԱԱԾ տնօրենն իրավունք չունի լինելու որևէ թիմի անդամ:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ ամբողջ քաղաքական թիմն էր ժամանակին պարծենում Վանեցյանի գլխավորած ԱԱԾ-ի բացահայտումներով, Մկրտչյանը նշեց, որ դա ծառայության պարտականությունն է: Բացի դրանից, մի դեպքում խոսվում է ԱԱԾ տնօրենի, մյուս դեպքում ՀՖՖ նախագահի մասին:

 

 

Այս թեմայով
am