Հայաստանը և Կատարը չեղարկում են վիզային ռեժիմը

Հայաստանը և Կատարը վերացնում են երկու պետությունների միջև այցելությունների համար անհրաժեշտ վիզաների տրամադրման պրակտիկան՝ վիզաները չեղարկվում են առհասարակ։ Այս մասին Կատարից հաղորդել է SHANTNEWS.am-ի թղթակիցը։

«Կատարի կողմից մուտքի արտոնագրերի պահանջի փոխադարձ չեղարկումը դրական ազդեցություն կունենա տնտեսական, մշակութային, գիտական, կրթական և հատկապես զբոսաշրջային կապերի հետագա խթանման գործում»,- որոշումը հիմնավորել են Հայաստանի ներկայացուցիչները։

Հիշեցնենք, որ ներկայում Կատարում է գտնվում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Նրա և Կատարի էմիրի միջև հանդիպման ժամանակ էլ կստորագրվի վիզաներից հրաժարվելու մասին համաձայնագիրը։

Այս թեմայով
am