‹‹Ձեր տերերին ասեք թող ինձնից հեռու մնան, ես շատ շնորքով, հայրենասեր, հավատացյալ, երկիր սիրող մարդ եմ››. Վարդան Ղուկասյան

Այսօր ԱԺ-ում  լրագրողների հետ  ճեպազրույցի ժամանակ Գյումրու նախկին քաղաքապետ  Վարդան Ղուկասյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
‹‹Հիմա ձեր նպատակը ո՞րն է, որ մեզ վարկաբեկե՞ք, խայտառակե՞ք:
Ինչի՞ եք էսքան հավաքվել, ոնց որ հայ-թքուրքական հարցը լինի:
Ձեզ մի բան եմ խնդրում լրագրողներ ջան, ձեր տերերին ասեք թող ինձնից հեռու մնան, ես շատ շնորքով, հայրենասեր, հավատացյալ, երկիր սիրող մարդ եմ››,- նշեց Վարդան Ղուկասյանը:
Լրագրողի այն հարցին, թե ով է Վարդան Ղուկասյանի տերը, վերջինս ի պատասխան ասաց.
‹‹Իմ տերն Աստված է, իսկ այ քո տերը չգիտեմ, հավանական է, որ  քոնը շատերն են: Դեռ մի բան էլ ես եմ շատերին տեր կանգնում, բայց ես չունեմ  քաղաքական տերեր››:

Այս թեմայով
am