«Սատանան մանրունքներում է»․ Սերգեյ Բագրատյան.

Այսօր ԱԺ հերթական նիստի ժամանակ Սերգեյ Բագրատյանն անդրադարձավ առաջարկված օրենքներից մեկի նախագծին՝ հավանություն տալով վերջինիս ընդունմանը:

 ‹‹Ժողովուրդը մի խոսք ունի, ասում է՝ սատանան մանրունքներում է, և իրապես, այսօր պարոն Պետրոսյանի   առաջարկած նախագծում, այո, սատանան մանրունքներում է:

 Մենք հաճախ կարևորագույն լուծուների ժամանակ  չենք նկատում, որ մի փոքր ճշգրտումը կարող է  իրերի ընթացքը  փոխել:
Եվ այո, սա կարևոր առաջարկ է, կարևոր նախագիծ, իհարկե պարզ է, որ 100%-ով  որևէ օրենք չի կարող պաշտպանել աշխատակցին, կամ գործատուին,  բայց քայլ է, որը պաշտպանում է  առնվազն աշխատակցի  լավագույն շահը այն իմաստով, որ  մենք  ներկա ենք լինում բազմաթիվ վեճերի, երբ որ հանիրավի աշխատանքից ազատում են՝ առանց որևէ բացատրության, այս դեպքում  բացատրությունը հստակ պահանջ է և  գրավոր չպահանջելու դեպքում պատասխանատվության կենթարկվի  գործատուն,  քանի որ հնարավոր է դատարանը չհիմնավորված համարի  ազատումը այս օրենքի ընդունումից հետո, եթե գրավոր բացատրություն չի տրվում:

Կարծում եմ սա կարևոր գործիքակազմ է և այս օրենքով մենք քայլ առ քայլ   համապարփակ օրենք կստանանք, որը  արհմիությունների բացակայության պայմաններում  առնվազն կապահովի աշխատողների որոշակի  անկախությունը գործատուից››,-նշեց Սերգեյ Բագրատյանը

Այս թեմայով
am