«Սաշիկի 50/50-ից Նիկոլն այլևս չի խոսում». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլի միֆերը ջարդվում են. Փաշինյանը մեծ հաջողությամբ քանդում է իր իսկ կողմից ստեղծած «աննախադեպ» միֆերը:
• Բյուջեն այդպես էլ 800 միլիոն դոլարով չավելացավ, ինչպես ինքն էր խոստանում:
• Սաշիկի 50/50-ից Նիկոլն այլևս չի խոսում, քանի որ այն պարզապես սուտ էր:
• Ներդրումային բում այդպես էլ չեղավ:
• Խոստացված «աննախադեպ» ներգաղթն այդպես էլ տեղի չունեցավ:
• Մարտի 1-ն այդպես էլ չբացահայտվեց, մանավանդ 10 զոհերի սպանության մասով:
• Արցախն այդպես էլ բանակցությունների լիարժեք կողմ չդարձավ:
• Պարզվեց՝ ՀԱՊԿ-ն և ԵԱՏՄ-ն Նիկոլը լավ էլ հավանում է:
• Ապրիլյան քննիչ հանձնաժողովը փուչիկ է:

Բայց փոխարենն ԱԺ-ում ունենք տրանսգենդերության քարոզ, իսկ վարչապետն էլ վարկաբեկում է Արցախի հերոսներին ու պաշտպանում «սեռափոխված հերոսին»»:

Այս թեմայով
am