Արցախում հետախուզվողին գտել են Երեւանում

Նոյեմբերի 16-ին ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողները՝ Արցախի ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների, ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում ՀՀ Երեւան քաղաքում հայտնաբերել եւ բերման են ենթարկել ՀՀ Արագածոտնի մարզի բնակիչ, 36-ամյա Աղասի Ս.-ին:

Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ նա սեպտեմբերի 21-ից Արցախի ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի կողմից հետախուզվում էր ԱՀ քր. օր-ի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու եւ պատժի կրումից խուսափելու համար:

Այս թեմայով
am