‹‹Ինչքան որ ‹‹դըմբ-դըմբ հու››-ի իշխանազավթումն էր հեղափոխություն, այնքան էլ՝ 2020-ի բյուջեի նախագիծը›› Էդուարդ Շարմազանով

2020 թվականի  բյուջեի նախագծի վերաբերյալ Փաշինյանի արտահայտած այն կարծիքի, թե բյուջեն  հեղափոխական է,   ՀՀԿ քարտուղար Էդուարդ  Շարմազանովը հետևյալ կերպ մեկնաբանեց.
‹‹
Բյուջեն չի կարող լինել հեղափոխական  և Փաշինյանի այդ հայտարարությունները արդեն  անհեթեթություններ են:

 Բյուջեի հեղափոխականը ո՞րն է : Եթե Փաշինյանը նկատի ունի, որ սա բարելավում  է ժողովրդի կյանքը, այդ դեպքում, թող  նա իր դաչայից  մի պահ դուրս գա  ու ժողովրդի հետ խոսի:

Մի գուցե սա իր ընտանիքի անդամների, մերձավորների համա՞ր է  հեղափոխական բյուջե, իհարկե, քանի որ 2 մլն դոլլարի տուն է   վերանորոգում, 55 մլն դոլլարի  նոր ինքնաթիռ է գնում, 35 հազար դոլլար տվել է, թռել  է Լոս Անջելես, հետ է եկել:

 Այսպիսի բաների համար մի գուցե բյուջեն հեղափոխական է, բայց ոչ հասարակ ժողովրդի համար:

4.9% տնտեսական աճով ի՞նչ  հեղափոխական բյուջե, մեր օրոք տնտեսական աճը  եղել է 7,5%: Հարց եմ տալիս ժողովրդին՝  ո՞ւմ թոշակներն  ու  աշխատավարձերն են  հեղափոխական  տեմպերով բարձրացրել, ո՞ւր են խոստացված  ներդրումները, հեղափոխական ներգաղթը ո՞ւր է, ինչքա՞ն կարելի է մարդկանց խաբել:
 
Այս ընթացքում ում կյանքի որակն է  բարելավվել,  բացի իր հարազատներից:

 2 մլն տալ տուն  վերանորոգելու փոխարեն,  թող աղետի գոտում ապրող մարդկանց մասին մտածի:
Կապիտալ ծախսերը ամբողջությամբ գնում են ճանապարհաշինության  վրա,  որ ժողովուրդը տեսնի , որ գործ է արվում, բայց քանի՞  մշակույթի տուն է վերակառուցելքանի դպրոց ու մանկապարտեզ  է սարքվել:   

Ինչքան  որ ‹‹դըմբ-դըմբ հու››-ի իշխանազավթումն էր հեղափոխություն, այնքան էլ՝  2020-ի բյուջեի նախագիծը:
Այո՛ հեղափոխություն եղել է արժեքային համակարգում, որտեղ տրանսգենդերն  ազգային ժողովից խոսում է, իսկ վարչապետն էլ տրանսգենդերության քարոզ է անումայդտեղ հեղափոխության մեծ առաջընթաց ունենք,  բայց  մնացած ոլորտներում՝ ոչ:
Սա հուսախաբության հեղափոխություն է քանի որ եթե այսօր Փաշինյանի  դեմ գնացողների թիվն հասնում է 60 հազարի, ապա շատ շուտով  այդ թիվը կդառնա 6 հարյուր հազա ››,- նշեց Էդուարդ Շարմազանովը:

Մերի Գևորգյան

Այս թեմայով
am