Երեւանում նորոգվում են ստորգետնյա անցումները

Քաղաքացիների տեղաշարժը հարմարավետ դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի միջոցներով մասնակի նորոգվել է Գրիգոր Լուսավորիչ փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում գտնվող ստորգետնյա հետիոտնային անցումը: Թարմացվել է նաև լուսավորությունը:

Քաղաքապետարանից հայտնում են, որ այս տարվա ծրագրով նորոգվում են նաև Հալաբյան-Կիևյան, մետրոյի Մարշալ Բաղրամյան կայարան տանող, Ազատություն պողոտայի՝ Հաղթանակ զբոսայգու մուտքի հարակից ստորգետնյա անցումները:


Միաժամանակ քաղաքապետարանը հորդորում է քաղաքացիներին լինել ուշադիր, չվնասել և պահպանել համայնքային գույքը:

Այս թեմայով
am