Կալիֆոռնիայի դպրոցներից մեկում հրաձգություն իրականացրած 16-ամյա տղան մահացել է (լուսանկարներ)

ԱՄՆ Կալիֆոռնիայի Սանտա Կլարիտա քաղաքի դպրոցում իր ծննդյան օրը հրաձգություն իրականացրած դեռահասը մահացել է աշակերտների ուղղությամբ կրակ բացելուց և իր գլխին կրակելուց հետո, գրում է Los Angeles Times պարբերականը՝ Լոս Անջելեսի շրջանի ոստիկանության շերիֆ Ալեքս Վիլանուևայի հայտարարությանը հղումով:

Նրան ծանր վիճակում տեղափոխել էին հիվանդանոց, սակայն Լոս Անջելեսի շրջանի շերիֆի տվյալներով՝ հրաձգություն կազմակերպած դեռահասը հիվանդանոցում մահացել է:

Ոստիկանությունը պարզում է դեռահասի արարքի դրդապատճառները: Հրաձիգի տանը խուզարկություն է կատարվել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հինգշաբթի Saugus ավագ դպրոցի բակում հրաձգություն է տեղի ունեցել:  Հրաձգության հետևանքով զոհվել էր 2 մարդ՝ 16-ամյա մի աշակերտուհի ու 14-ամյա աշակերտ:

Վիրավորվել են նաև 15 և 14 տարեկան երկու աղջիկ և 14-ամյա տղա։ 

«Կասկածյալը 16-ամյա աշակերտ է, որի ծննդյան օրն այսօր է»,- հայտնել էին ոստիկանությունից:

Կասկածյալի համադասարանցիներից Բրուք Ռիսլիի խոսքով՝ Նաթանիել Բերհոու անունով կասկածյալն «ինքնամփոփ, սակայն խելացի տղա էր»:

 

Այս թեմայով
am