Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Գորիս-«Զանգեր» ավտոճանապարհին առկա է մառախուղ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետեւանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետեւյալ այլընտրանքային ավտոճանապարհը` Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն:

Այս թեմայով
am