Ուշագրավ բացահայտում. Մոսկվայում սպանված չեմպիոնը նաեւ քրեկան հեղինակություն՝ Թեւոսի եղբոր սպանությանն է առանչվել

««Ժողովուրդ» օրաթերթի հետաքննությունը պարզել է, որ 2 օր առաջ Մոսկվայում սպանված բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը ամռանը, «օրենքով գող» Անդիկի սպանության կազմակերպիչը լինելուց բացի, ակտիվ մասնակցություն է ունեցել նաև քրեական հեղինակություն համարվող Թևոսիկի՝ Թևոս Սաֆարյանի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության կազմակերպման գործում:

2014-ի հունվարին` Արամի նրբանցքի 5/ա շենքի բակում Արթուր Սաֆարյանի սպանությունից հետո, մեղադրյալի աթոռին հայտնվեց Իսրայել Սարգսյանն ու դատարանի որոշումով 25 տարի ազատազրկման դատապարտվեց:

Իսրայելը, ի դեպ, չհամաձայնելով այդ դատավճռի հետ, այն բողոքարկել է Վերաքննիչ դատարան: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ այս քրգործով վկայի կարգավիճակով հարցաքննվել է նաև 40-ամյա չեմպիոն Աշոտ Բոլյանը:

Հենց այդ օրերին են իրավապահները կասկածել, որ նա էլ մասնակից է Ա. Սաֆարյանի սպանությանը: «Ժողովուրդ» օրաթերթը ձեռք է բերել Բոլյանի ցուցմունքը, որտեղ նա ներկայացրել է, թե «ճանաչում է ամբաստանյալին, նա հանդիսանում է իր տղայի քավորը», և այլ մանրամասներ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

Այս թեմայով
am