«Ինչո՞ւ Իսրայելը դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը». Սոլովյով

Ռուս հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը «Россия 1» հեռուստատեսությամբ հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» իր հեղինակային ծրագրի եթերում սուր քննադատության է ենթարկել ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի շուրջ քվեարկության տապալումը։

Նա հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանությունը եղել է 20–րդ դարի առաջին ցեղասպանությունը, որի ժամանակ Օսմանյան կայսրությունում սպանվել են հայեր և այլ քրիստոնյաներ։ «Հայ ժողովուրդը տասնամյակներ սպասում է, որպեսզի Միացյալ Նահանգները ճանաչի Հայոց ցեղասպանությունը, բայց նրանք այս հարցը համարում են որպես քաղաքական»,- հայտարարել է լրագրողը:

«Եվ ահա, թվում էր՝ վերջապես Կոնգրեսը և Սենատը ճանաչել են այն։ Բայց հանկարծ Էրդողանի հետ հանդիպումից հետո սենատորը վետո է կիրառում: Եվ հասկանալի է դառնում, որ դրանք ոչ թե սկզբունքներ են, այլ հարգանքի բացակայություն հայ ժողովրդի հանդեպ և ուղղակի քաղաքականություն»,– հավելել է Սոլովյովը։

Նա նաև անդրադարձել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին՝ նշելով, որ նա քննարկել է այս թեման իսրայելցի պետական գործիչների հետ:

«Ես չեմ հասկանում, թե ինչպես մի ժողովուրդ, որն անցել է աղետի սարսափով և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պետականություն ձեռք բերել, ինչո՞ւ նրանք մինչ այժմ պաշտոնապես չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Կարծում եմ, որ դա ճիշտ չէ: Բարոյականությունը պետք է լինի առաջնային»,- հավելել է Սոլովյովը:

 

Այս թեմայով
am