Ռոբերտ Աբաջյանն այսօր կդառնար 23 տարեկան

Այսօր  Ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյանօրն է:

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արցախա-Ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի զինվածուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակումներ ենկատարում։ Սկզբնապես հյուսիսարևելյան ուղղությամբտեղակայված հենակետային դիրքերը հրետակոծելուց հետոադրբեջանական ուժերն անցնում են գրոհի։ 

Շուրջ երեք հարյուր հոգուց բաղկացած խմբերը, զինված լինելով նաևտանկերով, փորձ են կատարում գրավելու հայկական դիրքերը։ 

Վաշտի հրամանատար, ՀՀ ԶՈւ կապիտան Արմենակ Ուրֆանյանիղեկավարությամբ, վեց հոգուց բաղկացած սահմանապահ ուժերնանցնում են շրջանաձև պաշտպանության՝ երկու անգամհաջողությամբ հետ շպրտելով թշնամու լայնածավալ հարձակումները՝այդ ընթացքում խոցելով նաև թշնամու մեկ տանկ։ Անհաջող հարձակման փորձից հետո թշնամին հետ է քաշվում ևկրկին սկսում հրետանակոծել հայկական դիրքերը։ 

Արկերից մեկի պայթյունից շուտով զոհվում են կապիտանՈւրֆանյանը և գնդացրորդ Քյարամ Սլոյանը։

Վաշտի հրամանատարի մահվանից հետո, ոտքի վիրավորումստացած Ռոբերտ Աբաջյանը հրամանատարությունը վերցնում է իրվրա և պատնեշի վրայից շարունակում մարտը։ 

Նկատելով, որ խրամատում զինամթերքը վերաջանում է, զինվորներին ուղարկում է փամփուշտ բերելու։ 

 

Այդ ընթացքում հակառակորդին հաջողվում է թափանցել դիրք։Աբաջյանը, կողքին մնացած միակ ծառայակցի՝ վիրավորումստացած գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի հետ, համառդիմակայությամբ, նահանջում են դեպի դիրքային կացարան։Արյունահոսությունից շուտով մահանում է Զոհրաբյանը։ Մարտականխորշում դիրքավորվելով, Ռոբերտ Աբաջյանը մինչև վերջինփամփուշտը շարունակում է միայնակ կռվել թշնամու մեծաթիվուժերի դեմ, միևնույն ժամանակ կապ հաստատելով գումարտակիհրամանատարի հետ և վերջինիս կարևոր տեղեկություններհաղորդելով դիրքում կատարվող դեպքերի մասին։ 

Նկատելով իրեն մոտեցող թշնամուն, Աբաջյանը վերջին անգամկապի է դուրս եկել և ասել, որ արդեն հանել է իր մոտ մնացած վերջիննռնակը ու պատրաստ սպասում է՝ հենց մոտենան, իր հետ միասինպայթեցնելու է նրանց, որ չհանձնվի։ Տեսնելով իրեն մոտեցողհակառակորդին, Աբաջյանը բացված նռնակը թաքցնում է ափի մեջ ևձեռքերը վեր բարձրացնում, իբր հանձնվում է։ Թույլ տալով, որբավականաչափ իրեն մոտենան, Աբաջյանն իր հետ միասիննռնակով պայթեցնում է հակառակորդի մի քանի զինվորի։

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանըպաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիությանհամար ԼՂՀ ՊԲ N զորամասի չորրորդ հրաձգային վաշտի երկրորդհրաձգային դասակի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտՌոբերտ Աբաջյանը հետմահու պարգեւատրվեց «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչմամբ ու «Ոսկե արծիվ» շքանշանով

Անձնազոհ քայլով Ռոբերտ Աբաջյանը նաև փրկել է թիկունքիցօգնության հասած հայկական ուժերի զինվորներին։

Ապրիլի 8-ին, կողմերի միջև նախապես ձեռքբերվածպայմանավորվածությամբ իրականացվում են զոհվածներիմարմինների որոնողական աշխատանքներ, որի արդյունքումհայկական կողմը հայտնաբերում է Աբաջյանի և Զոհրաբյանի դիերը։

Այս թեմայով
am