‹‹Այս տարի մենք սպասում ենք 7%-ին մոտիկ տնտեսական աճ››. Նիկոլ Փաշինյանը մասնակցում է ՀՀ-ում Ամերիկյան առևտրի պալատի տարեվերջյան հանդիպմանը

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց ՀՀ-ում Ամերիկյան առևտրի պալատի տարեվերջյան հանդիպմանը:

‹‹Մեր կառավարությունն իր գործունեության առաջին օրերից Հայաստանում իրականացված քաղաքական հեղափոխությունից հետո հռչակել է Հայաստանում տնտեսական հեղափոխությունիրականացնելու օրակարգը: Ըստ էության առաջինփուլում այդ ճանապարհով գնալու համար մենքհռչակել ենք երեք հիմնական ուղղություն՝ առաջինըկոռուպցիայի դեմ պայքար, երկրորդըմենաշնորհների վերացումը և երրորդը ստվերայինտնտեսության դեմ պայքարը:

Մեր առաջին շերտի գործողությունները միտված ենեղեն հենց սրան, և կարող ենք արձանագրել, որ 2019 թվականի տնտեսական տարվա արդյունքներովմենք արդեն մոտենում ենք ավարտին: Այսմոտեցումն արդարացրել է իրեն և ցույց է տվել իրարդյունավետությունը, որովհետև այս տարի մենքսպասում ենք 7%-ին մոտիկ տնտեսական աճ, ընդորում այդ տնտեսական աճը սպասում ենքունենալով տնտեսության մեջ էական և շոշափելիփոփոխություններ: Այդ փոփոխություններիհիմնական մասը հենց տեղավորվում է ապագայիվերաբերյալ մեր ունեցած տեսլականին: Իհարկեմենք հասկանում ենք, որ այս երեք գործիքներըունեն որոշակի պոտենցիալ և այդ պոտենցիալըհավերժ չէ:  

Մենք 2020 թվական մուտք ենք գործում նոր, հավելյալ գործիքակազմով, որի մեջ ես հատկապես կուզեինշել հարկային օրենսգրքում տեղի ունեցածփոփոխությունները, որոնք իրենց ամենատեսանելիհատվածներով արտահայտում են մերպատկերացումները Հայաստանի տնտեսությանապագայի և զարգացման ուղղություններիվերաբերյալ››,- իր ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը:

Այս թեմայով
am