Բակո Սահակյանն օրենքներ է ստորագրել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է «Հանրագրերի մասին», ««Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», ««Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Գույքահարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքները։

Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից:

Այս թեմայով
am