Ես եմ առաջարկել Աննա Վարդապետյանին այլևս չշարունակել փոխնախարարի աշխատանքը. արդարադատության նախարար

Զրուցել եմ Աննա Վարդապետյանի հետ, որի ընթացքում ես եմ առաջարկել այլևս չշարունակել համատեղ աշխատանքը, պատճառները մի քանիսն են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանի աշխատանքից ազատմանը։

«Իրականում պատճառը հետևյալն է. 2 ռազմավարություն ենք ընդունել՝ հակակոռուպցիոն և դատաիրավական: Դատարիվական հատվածի հիմնական պատասխանատուն նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանն է, հակակոռուպցիոնի մասով՝ Սրբուհի Գալյանը և երկուսի մասով, ըստ էության, կառուցվածքային փոփոխություններ անելու անհրաժեշտություն է առաջացել: Նախարարությունում վարչության կառուցվածքային ստորաբաժանումների փոփոխության համար մենք պետք է փնտրենք այն կառուցվածքը, որն ավելի համապատասխան է 4 փոխնախարարով աշխատանքին»,- ասաց նախարարը:

Բադասյանի խոսքով՝ հարց է՝ նոր փոխնախարար պետք կլինի, թե ոչ, բայց եթե անհրաժեշտություն լինի, նոր փոխնախարարը այլ պրոֆիլ է ենթադրում իրենից, քան ուներ տիկին Վարդապետյանը։ Նախարարն ընդգծեց նաև, որ Վարդապետյանի աշխատանքից և պրոֆեսիոնալիզմից դժգոհություններ չկան։

Դիտարկմանը, թե փոխնախարարը Արտակ Զեյնալյանի օրոք էր անցել աշխատանքի, Բադասյանը պատասխանեց. «Կարծեմ նա Զեյնալյանից առաջ էլ կար»։

Այս թեմայով
am