«Կոռուպցիայից ու սեփական զինվորից գողանալուց ավելի սատանիստական բան ես չեմ պատկերացնում». Նիկոլ Փաշինյան

Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց սկանդալի պատճառ դարձած  «Հուզանք  ու զանգ» բեմականացմանը 2,7 միլիոն դրամ հատկացնելու վերաբերյալ հարցին:

«Այն ժամանակ, երբ որ կոռուպցիան ամենուրեք էր, Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող մարդիկ քա՞նի մարդու հրաժարկան են պահանջել: Մենք որդեգրել ենք այնպիսի քաղաքականություն, որ արվեստի հարցում պետք է այլ քաղաքականություն ունենանք և ֆինանսավորենք, քաջալերենք ստեղծագործական աշխաանքը:

Այդ ներկայացումը 22 նախագծերից մեկն է: ԿԳՄՍ նախարարությունը, քննադատությունները հաշվի առնելով, այդ մեխանիզմները կատարելագործելու հետագա քայլերի մասին է մտածում, որպեսզի ոչ թե թղթի վրա պատկերացում լինի որևէ ներկայացման մասին, այլ լինի նաև վիզիուալ պատկերացում»,- ասաց վարչապետը:
Նա նաև վստահություն հայտնեց, որ արվեստը նրանով է արվեստ, որ միշտ չի միանշանակ՝ բերելով Փարաջանովի օրինակը. «Ասում էին՝ եթե պրոլետարիատի փողերը սրա վրա պիտի ծախսվի, ապա ավելի լավ է մի քանի հարյուր հատ էլ Լենինի նկար սարքենք ու կախենք այստեղ-այնտեղ:

Ինչ վերաբերում է սատանիզմին, ապա կոռուպցիայից ու սեփական զինվորից գողանալուց ավելի սատանիստական բան ես չեմ պատկերացնում»:

Այս թեմայով
am