Կրիմինալ չկա Հայաստանում, օրենքով գողերի պես խելոք մարդիկ աշխարահի տակ չկան. Վարդան Ղուկասյան

Օրենքով գողերի պես խելոք մարդիկ աշխարահի տակ չկան, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը:

«Կրիմինալ չկա Հայաստանի Հանրապետությունում, օրենքով գողերի պես խելոք մարդիկ աշխարահի տակ չկան: Ամենախլոքը օրենքով գողերն են», - ասաց Վարդան Ղուկասյանը:

Պատգամավորը հերքեց, որ երբևէ համագործակցել է նման հեղինակությունների հետ, միևնույն ժամանակ պնդեց, որ հարգում է «ճիշտ ապրելակերպ ունեցող» մարդկանց:

Ղուկասյանը չբացառեց, որ քրեական հեղինակություններին քրեական պատասխանատվության ենթարկել առաջարկող օրենքի նախագիծը կարող է «օրենքով գողերի անվան տակ մի շարք անմեղ մարդկանց գաղութ նստեցնելու պատճառ դառնալ»:

«Էս օրենքով վերցնենք նմանատիպ մարդկանց ուղարկենք գաղութ, պատկերացնում եք՝ ի՞նչ կլինի: Մի երկու ոստիկան մեկին կասի՝ «սա գողական ա, արագ կարգով ներկայացրեք, թող բերեն գաղութ», այ այդպես բոլոր բանտերը կլցվեն: Անմեղ մարդկանց սրա անվան տակ կլցնեն բանտերը», - ասաց նա:

Այս թեմայով
am