‹‹Պետրոսյան Գևորգին հալալ է, ես իրա ցավը տանեմ››. Գագիկ Ծառուկյան

Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի հետ կապված այսօր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

‹‹Գևորգ Պետրոսյանը երեկ շատ հարգալից ձևով  ներկայացրել է ԲՀԿ-ի սկզբունքը, մոտեցումը,  տեսակետը, կարող եք մի քանի անգամ միացնել նայել, որ որևիցե վիրավորական արտահայտություն չի արել: Նա ելույթից առաջ էլ նշեց, որ ոչ մեկին վիրավորելու նպատակ չունի:
Իսկ Պետրոսյան Գևորգի հետ մենք հանդիպման էինք, ուրիշ ոչ մի բան այդտեղ չի եղել, մարդիկ եզրակացություններ, հեքիաթներ են պատմում››,- նշեց Գագիկ Ծառուկյանը:
Լրագրողի այն հարցին, թե  ինչի արդյունք էր  այդ ամբողջ աղմուկը Գագիկ Ծառուկյանն ավելավրեց.
‹‹Ինձ թվում է մեր կողմից աղմուկ չի եղել, այդ մասին կարող եք հարցնել աղմուկ անողներին, որ այնտեղ հնարավոր է իրար չեն հասկացել: Պետրոսյան Գևորգին հալալ է, ես իրա ցավը տանեմ, որ նա  լիարժեք հայ քրիստոնյա  Է և ուզում է պահպանել մեր դիմագիծը, մեր ընտանիքը, սրբությունը, եկեղեցին, Աստվածաշունչը: Մեր համար անընդունելի է, որ  կարողա համասեռամոլները երեխա որդեգրեն և այդ երեխաներին դաստիարակեն, ո՞վ կարող է պատկերացնել՝ նրա դաստիարակած երեխան ինչպիսին կարող է դառնալ: Մենք ավանդական ազգ ենք, հետևաբար այդ ամենը մեզ համար անընդունելի է: Մենք ինչ ենք ասում՝ ընդամենը ասում ենք՝ եկեք օրենք ընդունենք, ի՞նչ վատ  բան ենք անում›› ,- իր խոսքը եզրափակեց Գագիկ Ծառուկյանը:

Այս թեմայով
am