«Շշի Մելոյի» դեմ մահափորձ կատարելու համար կալանավորված «Բարութը», «Ֆիթիլն» ու «Պլաստմասը» շարունակում են լռել

«ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ Շշի Մելոյի դեմ իրականացված մահափորձի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված, «հանցագործ» միջավայրում «Բարութ», «Ֆիթիլ», «Պլաստմաս» մականվամբ հայտնի անձինք շարունակում են լռել:

Նրանք պնդում են, որ առհասարակ կապ չունեն մահափորձի հետ և որ չեն ճանաչում նախկին պատգամավորին:

Ըստ աղբյուրների՝ կալանավորվածները որոշել են «սուխոյ ատկազ գալ» այս գործով: Մոտավորապես այս ռազմավարությամբ. «Թագավոր ախպորը (պատվիրատուին) ոչ տեսել ենք, ոչ լսել: Զատո գաղութում պրոբլեմ չունենք»:

Նկատենք, որ կարծես նախաքննությունն էլ առանձնապես իրեն չի կոտորում պատվիրատուին գտնելու հարցում: Կարճ ասած, գործը կարծես գնում է «մեռնելու» ուղղությամբ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ «Իրավունք» կարդացեք թերթի այսօրվա համարում

Այս թեմայով
am